Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Հայերից եմ միշտ լսում վատ բան Շուշիի մասին». «Հրապարակ»

Հունվար 22,2021 11:10

Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց. «Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»։

Մեզ հետ զրույցում Շուշին ազատագրած Կոմանդոսը՝ Արկադի ՏերԹադեւոսյանն ասաց․ «Էդ իմ ցավս է, ոնց որ աղ եք լցնում իմ վերքի վրա՝ դրա մասին չեմ ուզում խոսամ։ Հիմա Ադրբեջանն ուզում է ուսումնական, չեմ իմանում ինչ քաղաք սարքի, բայց դա մեր հայկական, պապական քաղաքն էր։ Թիֆլիս, Բաքու ու Շուշի, որը միշտ եղել է հայկական քաղաք, ու որտեղ միշտ հայեր են ապրել․․․ Չեմ հասկանում, թե ինչ են խոսում, բայց ես երբ Շուշիի մասին լսում եմ, մի քիչ վատ եմ զգում»։ Հարցին՝ Ալիեւից լսելի՞ս է վատ զգում, թե՞ Փաշինյանից, Կոմանդոսն ասաց․ «Իմ կարծիքով՝ եթե հայից է մարդը լսում Շուշիի մասին, որ հայկական քաղաք չէ, վատ բան է։ Ու կարամ ասեմ՝ հայերից եմ միշտ լսում վատ բան»։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031