Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, որը Շուշիում հայտնվել էր շրջափակման մեջ, հիմա էլ է իրեն զգում շրջապատման մեջ։ Բայց եթե Շուշիում թշնամիներով էր շրջապատված, այսօր՝ լրագրողների կողմից։ Իսկ այդ ուշադրությունը պայմանավորված է նրա քաղաքական ակտիվությամբ։ Նա մասնակցում էր ընդդեմ Փաշինյանի հանրահավաքներին, հարցազրույցներ է տալիս, գրառումներ անում՝ բավականին կոշտ շեշտադրումներով։ Երեկ էլ արձագանքել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններին։
– Հետաքրքիր է, որ Դուք, Ձեզ պես շատ գեներալներ, որոնք մարտական ուղի են անցել, թուրքի դեմ են կռվել, չեն վախեցել թշնամուց, այսօր՝ չասեմ վախենում են, բայց նեղվում են ֆեյքերի գրոհներից։
– Ինձ ֆեյքերը չեն վախեցնում, մենք պատերազմով անցած մարդիկ ենք, ո՛չ թուրքից ենք վախեցել, ո՛չ էլ մեր ներքին, չեմ ուզում թուրք անվանել, մեր ներքին հակառակորդներից, չարախոսներից։ Պարզապես վիրավորական է, երբ այնպիսի հայհոյանքներ են տեղում, չեն խնայում ո՛չ ընտանիքի անդամներին, ո՛չ մահացածներին, ո՛չ ողջերին։ Ես որ ասեմ՝ ինչե՜ր են գրվում․․․ Ես դրանցից չեմ վախենում, պարզապես․․․ վիրավորական է, էլի։ Խնդիրը գիտե՞ք որն է, որ էդ ՊՈԱԿ-ի ֆեյքերին պետական մակարդակով ղեկավարում են, ուղղորդում են։ Կամ՝ դու ի՞նչ ես հասկանում սահմանից, ինժեներական կառույցից, պահածոյի տուփերից եւ, ընդհանրապես, դու ի՞նչ ես հասկանում պետական կառավարումից, դեղին մամուլից, բախտդ բերել է՝ եկել նստել ես էդ աթոռին, հիմա նույն դեղին մամուլի ձեւով էլ ղեկավարում ես երկիրը։
– ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, մասնավորապես այն, որ ասաց՝ Շուշին ադրբեջանական քաղաք է, շատերը գնահատականներ տվեցին, թե Հայաստանի վարչապետը սպասարկում է Ադրբեջանի շահը։
Կարդացեք նաև
– Վա՜յ քեզ երկիր, վա՜յ քեզ հայ ժողովուրդ, երբ կառավարությանդ առաջին դեմքը քո պատմական հայրենիքը թուրքական է անվանում։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: