Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳՄՍՆ-ի նախագծերով՝ ուսման վարձի փոխհատուցում ստացողների խումբն ընդլայնվել է. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 22,2021 10:19
zorakoch

Հայաստանում զգալի թիվ են կազմում այն պատանիները, որոնք վճարունակ չլինելու պատճառով չեն կարողանում սովորել բուհերում կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում: Դրա հետևանքով շատ շնորհալի երիտասարդներ չեն կարողանում լիարժեք կրթություն ստանալ և իրենց կարողություններին համարժեք ներդրում ունենալ պետության զարգացման գործում:
Խնդիրը լուծելու համար ոլորտի պատասխանատու պետական մարմինները ձևավորել են իրավանորմատիվային դաշտ, որով սակայն լիարժեք չի սահմանվում շահառուների շրջանակը: Այս խնդիրը լուծելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել երկու՝«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր, որոնցով ուսման վարձի փոխհատուցում ստացողների խմբում ընդգրկվել են նաև մարտական գործողություններին մասնակցածները և երկու ու ավելի անչափահաս երեխա ունեցողները»:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031