Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի, տնտեսության վիճակը, զոհերը, անորոշ ապագան աչքի առաջ ունենալով՝ ես որոշեցի այս քայլին գնալ». Աշոտ Հարությունյան. «Հրապարակ»

Հունվար 22,2021 09:50

Անցյալ տարվա օգոստոսին Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական նշանակված Աշոտ Հարությունյանը երեկ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից։ Հարությունյանը, որը նախկին իշխանության օրոք գյուղատնտեսության փոխնախարարն էր, 2018-ից հետո ԱԺ գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովում փորձագետ էր աշխատում, ՊՎԾ տեղափոխվեց օբյեկտիվ ու անկաշկանդ աշխատելու խոստումներ տված Տիգրան Ուլիխանյանի՝ պետի պաշտոնակատար նշանակվելուց հետո եւ վերջինիս առաջարկով։

Երեկ, ինչպես տեղեկացանք, դիմումը գրել է, հանձնել կաբինետն ու ավտոմեքենայի ծառայողական համարները եւ առանց պետի հետ իր ազատման հարցը քննարկելու՝ դուրս եկել աշխատանքից։

Հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք ազատվել աշխատանքից, երբ ընդամենը հինգ ամիս առաջ էիք նշանակվել, Հարությունյանն ասաց․ «Ես իմ սկզբունքայնությունը պահում եմ ու կպահեմ մինչեւ վերջ»։

Ինչ-որ խնդի՞ր է եղել սկզբունքների հետ կապված, քաղաքական հայացքների անհամաձայնությո՞ւն է եղել։ «Ոչ միայն քաղաքական հայացքների անհամաձայնության, ընդհանուր երկրի, տնտեսության վիճակը, զոհերը, անորոշ ապագան աչքի առաջ ունենալով՝ ես որոշեցի այս քայլին գնալ»,- ասաց Աշոտ Հարությունյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031