Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը որոշեց կալանքի տակ թողնել ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին եւ նրա ծանոթ Վլադիմիր Օհանյանին խոշտանգողներին։
Այս մասին «Ա1+»-ին ասաց տուժող Արմեն Ղազարյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1.00-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգել՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով։
Պաշտպանական կողմը միջնորդել էր փոխել երեք ամբաստանյալների խափանման միջոցը, իսկ Տիգրան Ավանեսյանի համար առաջարկվել էր նաեւ գրավ՝ 1 մլն դրամի չափով։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: