Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունով Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնվեցին մարդկանց հետ միասին»

Հունվար 21,2021 22:15

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր իր մեկնաբանությունը տվեց, թե ինչու է գործող վարչակազմը թաքցնում Ադրբեջանում հայ գերիների իրական թիվը:

«Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվում էր պիղծ եռակողմ հայտարարությունը, այդ պահին դեռ թեժ մարտեր էին ընթանում եւ բազմաթիվ ջոկատներ գտնվում էին տարբեր վայրերում, որոնք այդ ստորագրությամբ եւ դրանից հետո բանավոր պայմանավորվածություններով անցան Ադրբեջանին: Այդ վայրերում գտնվում էին զինվորականները՝ ջոկատներ, նաեւ քաղաքացիական անձինք: Եվ այս որոշման մարդասիրության մասին խոսելը հանցագործություն է: Այսինքն, այդ տարածքները հանձնվել են՝ գրավոր, թե բանավոր, այդ մարդկանց հետ միասին: Գերիների եւ անհետ կորածների այսօրվա թվերը, որ ասում են, թե չգիտեն, դրանով է բացատրվում:

Բայց պետական մարմինները հենց պարտավոր են ու, կարծում եմ, գիտեն ոչ միայն թիվը, այլեւ այդ մարդկանց  ցուցակը: Չէ՞որ այդ մարդիկ ուղարկվել են ցուցակով: Գերիների ու անհետ կորածների թիվը չի հրապարակվում, որովհետեւ նախ եւ առաջ հարցեր են ծագելու. բա ինչո՞ւ  էք հանձնել՝ չպահանջելով մի քանի օր, կամ երկու շաբաթ, որպեսզի զինվորները եւ քաղաքացիներն այդտեղից դուրս գան: Ե՞րբ են Հադրութից 62 հոգի գերիներ հայտնվել Ադրբեջանում: Դեկտեմբերի 12-ին, այդ հայտարարությունը ստորագրելուց մեկ ամիս հետո: Այստեղ հարցերն այնքան ծանր են, պատասխանները՝ միայն, երևի, դատարանով ստացվող, որ  գերիների իրական թիվը չհրապարակելու առաջին պատճառներից մեկը չարժեհամակարգի համար հենց դա է»,-ասաց տիկին Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031