Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնում է.
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ,
Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։
Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։
Կարդացեք նաև
Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄերին, զանգվածային լրատվության միջոցներին, այս դժվար ժամանակահատվածում մարզի առջև ծառացած հիմնախնդիրներից դուրս գալու ճանապարհին ցուցաբերած աջակցության և փոխգործակցության համար։
Հարգելի լրագրողներ մոտակա օրերին կհանդիպենք և կպատասխանեմ ձեզ հուզող հարցերին»:
Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ, Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից...
Posted by Tigran Petrosyan / Տիգրան Պետրոսյան on 2021 թ. հունվարի 21, հինգշաբթի