Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմում նահատակված Յուրի Հովսեփյանը Մոսկվայում կիսատ էր թողել ուսումը` բանակում ծառայելու համար

Հունվար 21,2021 19:07

Յուրի Հովսեփյանը Դիլիջանում դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա ուսումը շարունակելու, սակայն բանակում ծառայության անցնելու համար կիսատ է թողել ուսումն ու վերադարձել Հայաստան։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը Յուրայի նպատակներն ու երազանքները կիսատ թողեց։

Ինչպես ընկերներն են նշում՝ մինչև այսօր Յուրայի զոհվելու պատճառը դեռ հստակ չէ, ըստ վարկածների` պատերազմի հենց առաջին օրը Յուրան շտապօգնության մեքենայով շտապելիս է եղել դեպի դիրքեր, առանց իմանալու, որ դիրքերն արդեն թշնամին գրավել է։

«Մեքենայի վրա տանկի սնարյադ է ընկել ու հենց դա էլ եղել Յուրայի նահատակման պատճառը։ Դեպքից երկու օր հետո ենք իմացել, որ Յուրան էլ չկա, բայց մարմինը գտնվել է մեկ ամիս անց»,- պատմում է Յուրայի ընկերներից Արթուրը Մելքոնյանը։

Արթուրը, ով Յուրայի ամենամոտ ընկերներից է եղել նույնպես պատերազմի ժամանակ ևս ծառայության մեջ է եղել։ Նա պատմում է, որ վերջին անգամ Յուրայի ծննդյան օրը՝ Սեպտեմբերի 21- ին է խոսել նրա հետ։ Նրա խոսքով այդ օրվա խոսակցությունը տարբերվում էր նախկին խոսակցություններից, քանի որ հենց այդ օրը շատ արկածախնդիր և միշտ ուրախ Յուրան պնդում էր, որ պետք է հանգիստ ու խաղաղ ավարտել ծառայությունն ու վերադառնալ տուն։

«Յուրան իմ ճանաչած ամենակենսուրախ մարդն էր։ Իր հետ անհնար էր տխրել ու եթե դու էլ տխուր լինեիր չէր հանգստանա մինչև տրամադրությունդ չբարձրացներ։ Պատերազմի հենց առաջին օրը ես միանգամից փորձել եմ կապվել իր հետ, բայց չպատասխանեց, իսկ դրանից երկու օր հետո եղբոր հետ խոսալուց հասկացա, որ Յուրան էլ մեզ հետ չէ։ Չգիտեմ ոնց եմ խոսում դրա մասին, որովհետև մեզանից ոչ ոք չի էլ համակերպվելու նրա կորստի հետ»,- պատմում է Արթուրը։

Յուրայի աշխարհագրության ուսուցչուհի Աստղիկ Հովսեփյանը հիշում է, որ Մոսկվայում սովորող Յուրայի հետ խոսակցություններից մեկի ժամանակ վերջինս նշել է, որ շուտով գալու է ծառայության և հերոսանալու է.

«Ես, իհարկե, բարկացա իր վրա ու ասեցի տենց բաներ մի խոսա, բոլորի նման կգաս հանգիստ կծառայես ու կվերադառնաս, բայց երևի իր սիրտը վկայում էր։ Բայց ինքը շատ էր սիրում կյանքը և երբեք թույլին չէր նեղացնի։ Այն օրը երբ Յուրայենց հետ էի դասի ես գիտեի, որ այդ օրվա դասն ամենաուրախն է անցնելու»,- հիշում է Հովսեփյանը։

Յուրիի բոլոր ընկերները միաձայն նշում են, որ Յուրան իրենց ճանաչած ամենակենսուրախ ու լուսավոր մարդն էր։

Ընկերները վստահ են՝ Յուրայի կենսախինդ ծիծաղը միշտ էլ իրենց ականջներում կմնա, նրա անսահման բարությունը ստիպում է ընկերներին ամեն անգամ իր մասին խոսելուց ժպտալ։

Սաթենիկ Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031