Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ

Հունվար 21,2021 19:15

Համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է`

ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ

-անցնել ՊՇՌ հետազոտություն լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով):

Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, ինքնամեկուսանալ` մինչեւ թեստավորման բացասական արդյունքի ստացումը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Այն անձինք, որոնք կհրաժարվեն վերոհիշյալ կետերի կատարումից, կենթարկվեն պարտադիր մեկուսացման (հիմք՝ ՀՀ կառավարության 1514 որոշման հավելվածի 7-րդ կետ):

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի անձնակազմը ՀՀ ոստիկանության ուժերի հետ համատեղ անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

📌Ուշադրություն Համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ...

Posted by ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am on 2021 թ. հունվարի 21, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031