Aravot.am-ն այսօր կառավարության նիստից հետո առողջապահության նորանշանակ նախարարից հետաքրքրվեց՝ կորոնավիրուսի, պատերազմի հետեւանքները մեղմելու համար ի՞նչ կտրուկ քայլեր է պատրաստվում անել առողջապահության ոլորտում: Մեր դիտարկմանը, թե տնտեսական բոլոր կանխատեսումներով շատ ծանր տարի է սպասվում մեր երկրին, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «2020 թվականը առողջապահության համակարգի համար, իրապես, առավել ծանր տարի էր: Երկու միանգամյա մարտահրավերներ, որոնց որ լծված ենք եղել ամբողջ տարին: Բայց այս ճգնաժամային իրավիճակում էլ, մենք փորձել ենք, ոչ թե միայն դիմակայել, այլեւ համակարգը հզորացնել»:
Նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքով տուժած անձանց առողջության հարցերը ունենալով առաջնահերթություն, պետք է շարունակեն համակարգի հետագա զարգացումը:
Հարցին՝ օրական զոհված անձանց քանի՞ մարմին է նույնականացվում, Անահիտ Ավանեսյանն ասաց՝ միջինում՝ 30 անձի: Ըստ նախարարի, չճանաչված մարմինների փորձաքննության ենթարկելու տեմպը բավական արագացել է եւ փորձում են հնարավորինս արագ տեմպերով կատարել այդ գործընթացը (լուսանկարում՝ դատագենետիկական նույնականացման հետազոտությունների հոսքագիծը.-խմբ):
Հարցին՝ վերջին շրջանում համակարգից դուրս գալու ցանկություն ունեցե՞լ է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարության մասին գնահատականները, նախարարն ասաց․ «Դուրս գալու որեւէ ցանկություն չեմ ունեցել, որովհետեւ պատասխանատվության մեծ գիտակցությամբ կարծում եմ, որ այս պահին առողջապահության համակարգը պետք է լավագույնս կազմակերպի կորոնավիրուսի դեմ պայքարը, զինվորների բուժման գործընթացը։ Արսեն Թորոսյանի հետ որեւէ հակասություն չի եղել»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ