2020 թվական։ Հոկտեմբերի 4։ Ոստիկանության ենթասպա Սուրեն Խաչատրյանը Արցախ մեկնելիս զանգում է կնոջն ու հորդորում որդու ծննդյան օրը նշել մեծ շուքով։ Հոկտեմբերի 4-ին Սուրեն Խաչատրյանի տանը խնջույք էր, որդին՝ Էրիկը, դարձավ 11 տարեկան, սակայն տարեդարձի լուսանկարները այդպես էլ չհասան ոստիկան հորը… Նույն օրը նա զոհվել էր Շուշիում։
«Նա մեր ՊՊԾ դասակի առաջամարտիկներից էր։ Որպես ջոկի հրամանատար երիտասարդներին բարի խորհուրդներ էր տալիս, սովորեցնում էր… Լավ ընկեր կորցրինք…» ,-ասաց ՊՊԾ դասակի հրամանատար Արա Ադամյանը։
Պապի ու հոր օրինակին հետևելով՝ Էրիկը որոշել է շարունակել նրանց կիսատ թողած գործը։
Ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկաններ ու հավատարիմ ընկերներ Սուրենի, Լենտուշի և Սերյոժայի անուններն ու լուսանկարները ոստիկանության Իջևանի բաժնի Պատվո տախտակին են։
Ճանաչե՛նք հայրենիքի համար ընկած մեր բոլոր հայորդիներին և շարունակենք նրանց կիսատ թողած գործը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: