Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Սոցցանցերում հանդիպող որոշ գրառումների հետ կապված, թյուրընկալումներից խուսափելու համար հարկ եմ համարում հայտնել հետեւյալը.
Երեւան քաղաքում համայնքի կողմից կազմակերպվող վճարովի կայանատեղերի («կարմիր գծերի») ՍԱԿԱԳՆԵՐԸ ԱՆՓՈՓՈԽ ԵՆ. մեկ ժամվա համար 💯 դրամ, մեկ տարվա համար՝ 12 000 դրամ:
Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երեւանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար:
Կարդացեք նաև
Գործող դրույքաչափերը հաստատվել են 2020-ի դեկտեմբերին: