Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետը հռետորական հարց է տվել»․ իշխանական պատգամավորը՝ Շուշիի մասին

Հունվար 21,2021 16:39

«Վարչապետը հարցին պատասխանել է հռետորական հարցով՝ ասելով, որ թե պատերազմի օրերին տարբեր քննարկումների ժամանակ, թե դրան նախորդած բանակցային գործընթացում չի եղել ժամանակ, որպեսզի չքննարկվի փախստականների վերադարձը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Շուշիի վերաբերյալ հնչեցրած ձեւակերպմանը՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Ընդհանրապես բանակցային ողջ գործընթացում, ոչ միայն հիմա, չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան, իսկ Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն»։

Սուրեն Գրիգորյանը սա հետեւյալ կերպ պարզաբանեց․ «Վարչապետը շեշտել է, որ մինչեւ Շուշիի ազատագրումը Շուշիում բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ։ Ըստ այդմ, հնչեցրել է հռետորական հարց՝ ձեզ համար 90 տոկոսով ադրբեջանցիներով բնակեցված Շուշին հայկակա՞ն է․․․Հիմա եթե սրանից որեւէ մեկը բխեցնում է, թե վարչապետը պնդել է, որ Շուշին հայկական չէ, ուրեմն այդ մարդը կամ հայոց լեզուն հասկանալու խնդիր ունի, կամ տրամաբանելու խնդիր»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031