Լրահոս
Օրվա լրահոսը

Միակ իրական պատմական արդարությունը Շուշիի նկատմամբ հայկական վերահսկողության վերականգնումն է. Ավետիք Չալաբյան

Հունվար 21,2021 16:27

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ, վարչապետի պաշտոնը մինչ այժմ թյուրիմացաբար զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ բազմաթիվ թուրքահաճո պնդումների, հայտարարեց, որ մինչև առաջին արցախյան պատերազմը, Շուշիի բնակչության 90%-ը ազերիներ էին, և դրանից ցնցող հետևություն կատարեց, որ Շուշին թուրքական քաղաք է, և հետևաբար, պատմական արդարության տեսակետից, պետք է անվերադարձ զիջվի թշնամուն։

Իրականում, հրաշալի հայտնի է, որ Շուշիում սովետական շրջանի ազերի մեծամասնությունը արդյունք է 1920 թվականի մարտին թուրք-ազերի ալյանսի կողմից իրականացված հրեշավոր կոտորածների, որի արդյունքում քաղաքի հայ բնակչության մեծ մասը կամ զոհվեց, կամ զրկվելով ունեցվածքից, ստիպված եղավ հեռանալ քաղաքից։ Մինչ այդ եղեռնագործությունը, հայ բնակչությունը քաղաքում մեծամասնություն էր կազմում, դրա մասին է վկայում ցարական իշխանության կողմից իրականացված մարդահամարի անաչառ տվյալները։

Շուշի քաղաքի բնակչությունը, ըստ 1897 թ․ մարդահամարի

Ընդհանուր 25 881 (100%)
Հայեր 14420 (55,7%)
Թաթարներ 10778 (41,6%)
Այլ 683 (2,7%)

Եթե խոսում ենք պատմական արդարության տեսակետից, ապա միակ իրական պատմական արդարությունը Շուշիի նկատմամբ հայկական վերահսկողության վերականգնումն է։

Թուրքահաճո այս իշխանության օրոք դա գուցե այլևս հնարավոր չի, բայց այս իշխանության հոգեվարքը հավերժ չի կարող շարունակվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031