Պատերազմի օրերին հայկական կողմից գերեվարված վարձկան-ահաբեկիչները դեռ պահվում են Հայաստանում: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով՝ նախաքննությունը շարունակվում է, խափանման միջոցն ընտրվել է կալանքը: Պարոն Մելիքյանն ասաց, որ վարձկանները միայն երկուսն են:
Ինչ վերաբերում է վարչապետի նշած դավաճաններին, կա՞ն արդյոք նրանք եւ ովքեր են, քննչական կոմիտեի նախագահի տեղակալն ասաց, որ կոմիտեի վարույթում չկան նման գործեր:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ