Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նոր նախարարը Շուշիո՞ւմ է եղել, թե՞ Շուշա քաղաքում

Հունվար 21,2021 15:59

«Կարծում եմ, որ իրավաբանական կրթությունը, ոլորտի փորձառությունը կստեղծեն այն բավարար հանգամանքները, որ լավագույնս փորձեմ ճիշտ քաղաքականություն մշակել»,-այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով մտահոգություններին, թե առաջին անգամ է, որ Հայաստանում առողջապահության նախարարը բժշկական կրթություն չունի եւ մասնագիտությամբ իրավաբան է, ասաց առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով, թեեւ մասնագիտությամբ իրավաբան է, բայց միշտ աշխատել է առողջապահության ոլորտում, երեք տարի էլ փոխնախարարի պաշտոնն է զբաղեցրել, ուստի քաջածանոթ է ոլորտին ու խնդիրներին:

Հարցին՝ տեսակետներ կան, որ առողջապահության նախարարի պաշտոնը շարունակելու է ստանձնել Արսեն Թորոսյանը՝ պարզապես Ավանեսյանին են նշանակել, նոր նախարարը պատասխանեց. «Ես ստանձնել եմ այս պաշտոնը եւ պատրաստվում եմ լիովին իմ պարտականություններն ու գործառույթներն իրականացնել»:

Անահիտ Ավանեսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ համամի՞տ է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Շուշին հայկական չէ, որ Շուշիում 90 տոկոս եւ ավելի ադրբեջանցիներ են ապրել, այն հայկակա՞ն է այդ կարգավիճակով: Նախարարը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ վարչապետը ներկայացնում է Հայաստանի պետական շահը»։ Ապա ասաց, որ եղել է հայկական Շուշիում ու ջերմ հիշողություններ ունի:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Շուշի հայկական քաղաքո՞ւմ է եղել, թե՞ ադրբեջանական Շուշա քաղաքում, նա պատասխանեց. «Ես եղել եմ Շուշի հայկական քաղաքում»:

Խոսելով մեր երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակի մասին, նախարարն ասաց, որ այսօր արդեն երկրում համաճարակային վիճակը բավական կառավարելի է. «Մենք փորձում ենք հնարավորինս մեղմ ձեւով շարունակել հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել եւ անկախ նրանից, որ ոստիկանությունը մեղմ է վարվում, կառավարելի վիճակը պահպանելու համար պետք է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները»։

Նոր նախարարը նաեւ համամիտ չէր այն մեղադրանքների հետ, որ նախկին նախարար Արսեն Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը: Ասաց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման մասին խոսելն ընդունելի չէ։

Ինչ վերաբերում է Անահիտ Ավանեսյանի ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի ու Արսեն Թորոսյանի ունեցած բիզնես շահերին եւ որ ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է բազմաթիվ պայմանագրեր առողջապահության ոլորտի գնումներում, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ամուսինն այդ ընկերությունում փայաբաժին չունի եւ, որ մի փոքրիկ փայաբաժին իր մայրիկին է պատկանում: Նրա խոսքով, այդ ընկերությունը շուկայում է 90-ականներից եւ մյուս ընկերությունների պես սահմանված կարգով մասնակցում է մրցույթին ու կամ ճանաչվում հաղթող, կամ ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031