Aravot.am-ը Սյունիքի մարզի Լիճք գյուղական համայնքի (Մեղրու տարածաշրջան) մոտակայքում նկատեց բժշկական դիմակով հովիվի, որը հավանաբար պաշտպանվում էր կորոնավիրուսից։ Հովիվը չհամաձայնեց զրուցել մեզ հետ՝ պատճառաբանելով ժամանակ չունենալն ու միայն ասաց, որ առողջությունը կարեւոր է։
Սյունիքի մարզպետարանից էլ Aravot.am-ին տեղեկացրին, որ անցած տարվա դեկտեմբեր ամսվա համեմատությամբ, հունվարին COVID-19 հիվանդացածության դեպքերի թիվը 3 անգամ կրճատվել է։
Նշենք նաեւ, որ կորոնայով վարակվածները Սյունիքի մարզում բուժում ստանում էին Կապանի եւ Սիսիանի բժշկական կենտրոններում։
Կարդացեք նաև
Այս օրերին կենտրոնների այդ բաժանմունքները չեն գործում, քանի որ անհրաժեշտություն չկա։ Իսկ հոսպիտալացման կարիք ունեցող հիվանդներ լինելու դեպքում, նրանք, անհրաժեշտ կանոնները պահպանելով, կտեղափոխվեն Երեւան։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ