Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրենք առաջադրում են վարչապետի թեկնածու, ուրեմն խնդրի լուծումը չեն տեսնում արտահերթ ընտրությունների մեջ». «Իմ քայլի» պատգամավոր

Հունվար 21,2021 14:50

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները հանգուցալուծելու են խնդիրը, եւ այս առումով պետք է ըմբռնում։ ԼՀԿ-ին եւ ԲՀԿ-ին ձայն են տվել հանրության որոշակի հատվածներ։ Հետեւաբար, ինքնանպատակ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը չի լուծելու խնդիրը։ Պետք է ըմբռնում, եւ հուշագրի ստորագրումը դրան պետք է միտված լինի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Հիշեցնենք` ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը համոզմունք էր հայտնել, որ իշխանությունը կասկածում է իր խորհրդարանականների վրա, այդ պատճառով չի ցանկանում գնալ խորհրդարանը ցրելու ճանապարհով։

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ խնդիրը դա չէ, այլ ըմբռնման հասնելը։ «Հուշագիրն անհրաժեշտ է, որպեսզի լինի ըմբռնում, որ, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության համար արտահերթ խորհրդարանական ընտրություններն են խնդրի հանգուցալուծումը։ Եթե գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, դա նշանակում է, որ իրենք չպետք է խոչընդոտեն այդ գործընթացին։ Եթե իրենք առաջադրում են վարչապետի թեկնածու, ուրեմն խնդրի լուծումը չեն տեսնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեջ, այլ տեսնում են, որ խորհրդարանն ընտրի այլ վարչապետ»,- հավելեց Սուրեն Գրիգորյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031