«Երբ ընդդիմությունը եւ որոշ շրջանակներ ասում են, որ գերիների վերադարձի համար գործընթաց չի ծավալվում, շեշտադրումն այն է, որ այո, այս ծավալով գերիների վերադարձ չի եղել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե նման ծավալի գերիների վերադարձ երբեւէ չի եղել։
«Ցավոք, Ադրբեջանի կողմից քաղաքական օրակարգի առաջմղում ենք տեսնում, ինչը ձգձգում է գերիների վերադարձը։ Իրավական ու քաղաքական պայմանավորվածությունների առումով ունենք հստակ մեխանիզմներ, որոնց մասին չի բարձրաձայնվում, բայց գործընթացը շարունակական է»,-վստահեցրեց Նազելի Բաղդասարյանը։
Նրա համոզմամբ` հայաստանյան որոշակի ներքաղաքական զարգացումներ եւ քաղաքական հայտարարություններ, որոնք հնչում են, այդ թվում Արցախում, վնասում են գերիների վերադարձի գործընթացին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ