Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ թող ասեն, որ վստահ չեն իրենց թիմի վրա, կամ հրաժարական տան, ԱԺ-ն ցրվի». Մարուքյան

Հունվար 21,2021 13:50

«Վարչապետի հետ հանդիպման ժամանակ եղել է առաջարկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների առումով եւ առաջարկ` ստորագրել հուշագիր, որով կպարտավորվենք, որ հրաժարականից հետո չենք առաջադրի իմ թեկնածությունը։ Ես ասել եմ, որ մեր օրակարգն անցումային կառավարություն ձեւավորելու օրակարգ է, եւ անցումային կառավարության թեկնածուն ես եմ ու պետք է առաջադրվեմ, իսկ արտահերթ ընտրությունների օրակարգն առաջ է բերել իշխանությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Չի եղել կոնսենսուս, ու հուշագրի թեման փակվել է։ Երբ մենք ասում ենք, որ ընտրությունների ճանապարհը հրաժարականն է, դա չի նշանակում, թե մենք չենք առաջադրելու վարչապետի թեկնածու։ Բայց այդտեղ հարց է առաջանում։ ԲՀԿ-ի հետ թող կազմենք 45 հոգի+«Իմ քայլից» դուրս եկած պատգամավորները։ 132-50, մնաց 82։ Հարց` կարո՞ղ է 50-ը մեծ է 82-ից` ըստ իշխանության։ Եթե իրենք վստահ չեն իրենց 82-ի վրա, որ հնարավոր է ես առաջադրվեմ եւ ինձ ընտրեն, ուրեմն դա այլ քննարկման հարց է»,-շեշտեց Էդմոն Մարուքյանը։

Նա հարցադրում արեց. «Եթե վստահ են, ի՞նչ խոչընդոտ կա խորհրդարանը ցրելու։ Կամ թող ասեն, որ վստահ չեն իրենց թիմի վրա, կամ հրաժարական տան, ընտրություն չլինի, խորհրդարանը ցրվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031