Հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1137 նոր դեպք, հայտնում է «Ալիք մեդիա»-ն: Դեպքերի ընդհանուր քանակը՝ 251 071 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1179 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 101 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 2998:
Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝
- Թբիլիսի — 477
- Աջարիա — 64
- Իմերեթի — 164
- Քվեմո Քարթլի — 65
- Շիդա Քարթլի — 85
- Գուրիա — 13
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 118
- Կախեթի — 95
- Մցխեթա Մթիանեթի — 27
- Սամցխե-Ջավախեթի — 18
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 11
Հարություն ՄԱԼԽԱՍՅԱՆ