Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանի և Ալիևի միջև ուղիղ երկխոսությունը շարունակվել է մինչև 2020թ-ը. Ռաշիդ Նուրգալիև

Հունվար 21,2021 12:42

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև ուղիղ երկխոսությունը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը: Այս մասին «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը:

«2016թ. Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի փուլային կարգավորման հայեցակարգ: Փաստաթղթի վերջին խմբագրված տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին փոխանցել են 2019թ. հունիսին»,- ասել է Նուրգալիևը:

Նրա խոսքով՝ փուլային ծրագիրը ենթադրում էր մադրիդյան և կազանյան փաստաթղթերում դրված սկզբունքների հաջորդականություն: Մասնավորապես, նախատեսվում էր «առաջին փուլում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո Ադրբեջանին վերադարձնել 5 օկուպացված շրջանները»:

«Ընդ որում, նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղին իրավունք տրամադրել ձևավորել իշխանության մարմիններ և ինքնապաշտպանության ուժեր: Դադարեցվում էր Ադրբեջանի կողմից շրջափակումը, և վերականգնվում էին առևտրատնտեսական հարաբերությունները»,- ասել է նա:

Երկրորդ փուլում, Նուրգալիևի խոսքով, նախատեսվում էր իրականացնել մնացած երկու շրջանների փոխանցումը Ադրբեջանին, որը տեղի կունենար Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշմանը զուգահեռ՝ միջազգային նորմերին համապատասխան հանրաքվեի միջոցով: Ընդ որում, նախատեսվում էր, որ կողմերի համաձայնությամբ կբացվեր Լաչինի միջանցք՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովելու համար:

«Այդ առաջարկը եղել է բանակցային գործընթացի կենտրոնական թեման, որին մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները,- ասել է Նուրգալիևը:- Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև ուղղակի երկխոսությունը չի դադարել ընդհուպ մինչև 2020թ-ը, բայց, ցավոք, կողմերի լիարժեք համաձայնության հասնել հնարավոր չի եղել»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031