Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետը. բացվել է «թեժ գիծ» Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ անհետ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: Այս մասին հաղորդում է ռուս խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը:
«Նրանց որոնումն իրականացվում է ռուս խաղաղապահ զորախմբի կողմից՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի, ադրբեջանական ու հայկական կողմերի հետ գործակցությամբ: Բոլոր դիմումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցում միացյալ որոնողական խմբերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2320 քաղաքացի, որից 575-ը՝ «թեժ գծի» միջոցով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ