«Շուռնուխ գնալիս ճանապարհի 4 կմ-ն ադրբեջանական է։ Փաստորեն, մտնում ես Ադրբեջան ու դուրս գալիս։ Անմիջապես կրակի տակ ես»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Կանգնած են 2-5 մետրի վրա ադրբեջանցիները։ Այս հարցն ինչպե՞ս պետք է լուծվի»,-հարցադրում արեց Մելքումյանը եւ համոզմունք հայտնեց, որ GPS-ով սահմանազատումը լրջագույն ռիսկեր է առաջացրել Սյունիքի համար։
Պատգամավորը նշեց, որ խմբակցության պատգամավորներն այցելել են Շուռնուխի այն ընտանիքներին, որոնց 12 տներն անցել են Ադրբեջանին, հայտնեց, որ նրանց սոցիալական ծանր վիճակում են, որոշները տնակներում են տեղավորվել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ