Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությանը չեն դիմել. Սյունիքում տները կորցրած քաղաքացիների համար բարերարների օգնությամբ տներ են կառուցվելու». «Հրապարակ»

Հունվար 21,2021 11:49

Պատերազմի ավարտից հետո Սյունիքի մարզի Որոտան եւ Շուռնուխ համայնքների մեկ տասնյակից ավելի տներ անցան թշնամու տնօրինության տակ։ Սյունեցիները հասկացան, որ այսուհետ ստիպված են ապրել ադրբեջանցիների կողքին։ Մենք փորձեցինք հասկանալ, թե այսօր ինչ իրավիճակ է տիրում Սյունիքում։

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նշում է, որ տները կորցրած քաղաքացիների համար բարերարների օգնությամբ տներ են կառուցվելու․ «Նախագծերն արվել են, մի մասի շինարարությունը՝ մի 2 օրից, իսկ մյուս մասինը ամսվա վերջ կսկսվի։ Բոլոր բնակիչները ստանալու են տներ, եւ դրանից հետո՝ ինչ-ինչ պատճառներով դուրս եկած հայրենակիցներին, ցանկության դեպքում, կտրամադրվեն բնակարաններ։ Կոնկրետ այս դեպքում Գորիս խոշորացված համայնքը, Որոտան եւ Շուռնուխ գյուղերն են, որտեղ բնակելի տներ են անցել թշնամուն։ Տները կորցրած մարդկանց մի մասն իրենց գյուղում հարեւանների տանն է ապրում, մի մասն էլ Գորիս եւ Կապան է տեղափոխվել՝ իրենց բարեկամների տուն, մինչեւ տները կլինեն պատրաստ»։ Այդ հարցի լուծման համար պետությանը չե՞ն դիմել, քաղաքապետը բացասական պատասխան տվեց։ Ինչ վերաբերում է այս համայնքներից անվերադարձ հեռանալու հարցին, պատասխանեց․ «Մենք սյունեցիներ ենք եւ անկախ իրավիճակից՝ վտանգավոր իրավիճակից, մենք էստեղ ապրում ենք, ապրելու ենք»։

Համայնքապետ Հակոբ Արշակյանը նշում է՝ վախի մթնոլորտ գյուղում չկա․ «Ընդհանուր առմամբ, եթե ասենք, որ ահաբեկված են՝ այդպիսի բան չկա, հասկանում են։ Մեծ մասը պատերազմի միջով անցած տղերք ու ընտանիքներ են։ Ուղղակի տհաճություն է, էլի, մի քանի մետրի վրա թշնամին է»

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը նշում է՝ հայտնի դեպքերից հետո քաղաքը լքողներ եղել են․ «Դուրս են եկել քաղաքից, գյուղերից էլ, հիմնականում՝ դեպի Երեւան»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031