Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է այսպես անկազմակերպ եղել, ինչո՞ւ են տրվել ոչ ճիշտ հրամաններ. Այս ամենը պետք է ուղղակիորեն բացահայտվի. Տիգրան Ներսիսյան. «Փաստ»

Հունվար 21,2021 11:25

«Փաստը» երկրում տիրող իրավիճակի, ապագայի ակնկալիքների, հայրենիքը կորցնելու վտանգների մասին զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Տիգրան Ներսիսյանի հետ։

Ինչո՞ւ բռնեցինք հայրենազրկման ճանապարհը

Պատճառները շատ են։ Շատ խորն են արմատները, թե ինչու այդպես եղավ։ Իմ կարծիքով՝ ակնհայտ է այն, որ այս պատերազմի հրահրումը և տեղի ունենալն իր մեջ ունի դավադրության և դավաճանության տարրեր։ Սա հատուկ էր արված։ Այսքան տարի հետո ունենալ այսպիսի հետընթաց, այսպիսի քայլ անել և հանձնե՞լ ամեն ինչ, երբ պահպանում էինք ստատուս-քվոն, անվտանգության և այլ հարցերը, այո՛, օդում կախված հարցեր ևս կային։ Այս պատերազմի հետ կապված հարցերը բազմաթիվ են։ Ավելի շատ հարցադրումներ կանեն զինվորականները, մարդիկ, որոնք պատերազմի օրերին Արցախում են եղել, թե ինչո՞ւ ամեն ինչ այսպես եղավ, թե ինչո՞ւ է այսպես անկազմակերպ եղել, ինչո՞ւ են տրվել ոչ ճիշտ հրամաններ, ինչո՞ւ և ինչպե՞ս են հանձնվել Շուշին, Հադրութը և ոչ միայն։ Սրանք հարցեր են, որոնք պատասխանի կարիք ունեն։ Այս ամենը պետք է ուղղակիորեն բացահայտվի։ Ստորագրված կապիտուլյացիոն խայտառակ պայմանագիրը ոչնչի մեջ չի տեղավորվում։

Նա պետք է հեռանա

Պետք է փրկվենք։ Մարդիկ ինչ-որ բառեր են փորձում գտնել, իրենց հույս տալ։ Երկրի ո՞ր նորմալ քաղաքացին չի ցանկանում փոփոխություններ։ Այդպես եղավ նաև 2018 թվականին։ Շատերն արդարացիորեն մտածեցին, որ իրենց կյանքում փոփոխություններ են պետք։ «Հեղափոխությունը» հենց դա էր ենթադրում ։ Հիմա, այս իրավիճակում մեղմ է ասված, որ փոփոխություններ ենք ուզում։ Հիմա նա պետք է հեռանա։ Այո՛, ես էլ եմ այն կարծիքին, որ շատ հարցերում բոլորս ենք մեղավոր։ Բայց այնպես չէ, որ ես նույնքան մեղավոր եմ, որքան երկրի առաջին դեմքը։ Այդ մարդիկ պետք է հեռանան։ Երբ ավելի խորն ես դատում, միայն պատերազմը չէ պատճառը, այլ վերջին 2,5 տարվա գործունեությունը՝ սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում։ Այս ամենի ուղղակի հետևանքն են պարտությունները և չհաջողելը։ Ուղղակի խոսքեր, խոսքեր, տոտալ սուտ։ Էլ չեմ ասում այն արտահայտությունների մասին, որոնք անընդհատ ասում է իշխող թիմը։ Եթե այդպես արտահայտվում են, ուրեմն այդպես էլ մտածում և գործում են՝ «մեր զինվորները ոչնչի համար են զոհվել», «հաշտվենք պարտության հետ», «մեզ եկեղեցի պետք չի», «չենք պահանջում» և այլն։ Ինչե՞ր են խոսում պատգամավորները, ինչե՞ր են խոսում այդ թյուրիմացությունները։ Սա մի մեծ համակարգված ծրագիր էր։ Ասում են՝ ինչո՞ւ եք սուր պատասխան տալիս, նրանց դավաճան անվանում։ Բա ինչպե՞ս բնորոշես։ Սա մի բան է, որը չի տեղավորվում ուղեղիդ մեջ։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031