Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը՝ որպես շտապ վերականգնողական գործողություն. Հայ դատի Ամերիկայի հանձնախբի աշխատանքի առաջնահերթությունները

Հունվար 21,2021 16:07

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհավորում է Ջո Բայդենին՝ ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալության առթիվ։

Մենք միանում ենք մեր համայնքին, կոալիցիոն գործընկերներին և կոնգրեսական դաշնակիցներին՝ քաջալերելով վարչակազմին կառուցողաբար և համագործակցաբար ներգրավվելու ԱՄՆ քաղաքականության գերակայությունների մեջ, որոնք ազդեցություն ունեն Հայաստանի, Արցախի, Եվրասիայի, Արևելյան Միջերկրականի և Մեծ Մերձավոր Արևելքի վրա։

Նախորդ վարչակազմի պասիվության և տարածաշրջանի թշնամական ուժերի ագրեսիվ միջամտության ետնապատկերի վրա՝ Միացյալ Նահանգները պետք է շրջադարձ կատարի դեպի պրոակտիվ մոտեցման, այն է՝ Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանություն, պատերազմական հանցագործությունների և շարունակվող թշնամանքի համար Բաքվի և Անկարայի պատասխանատվություն, ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության ամրապնդում, ԱՄՆ գործադիր իշխանության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։

Բայդենի վարչակազմի ուշադրությունը, իր պաշտոնավարման առաջին օրերից, հրավիրում ենք կայունությունը վերականգնելու, խաղաղությունը խթանելու և Ալիևի ու Էրդողանի ցեղասպան պանթուրքական ծրագրերը հետաքննելու, ինչպես նաև հետևյալի վրա։

Օժանդակություն Հայաստանին և Արցախին 250 միլիոն ԱՄՆ դոլարի հրատապ մարդասիրական օգնության փաթեթ՝ մարդասիրական կարիքները բավարարելու և Արցախում հայ փախստականների տներն անվտանգ ու կայուն դարձնելու համար, ինչպես նաև «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի նոր բաղադրիչների ներդրում՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական կրթությունը խրախուսելու համար:

Ռազմական օժանդակություն/վաճառք Թուրքիային և Ադրբեջանին Աջակցության մասին օրենքի 907-րդ հոդվածի լիակատար կիրարկում։ Ադրբեջանին և Թուրքիային ԱՄՆ ռազմական և անվտանգային բոլոր օժանդակությունների կասեցում և ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային զենքի արտահանման բոլոր նոր արտոնագրերի մերժում:

Պատժամիջոցներ Մագնիցկու միջազգային և այլ կանոնադրական պատժամիջոցներ Ալիևի և Էրդողանի վարչակարգերի նկատմամբ՝ մարդու իրավունքների հանդեպ հանցագործությունների համար, որոնք նրանք գործել են Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում, ներառյալ՝ Թուրքիայի կողմից հավաքագրված օտարերկրյա ահաբեկչական մարտիկների օգտագործումը:

Ամերիկյան պահեստամասերը Ադրբեջանի անօդաչուներում․ ԱՄՆ Պետդեպարտամենտի, Պենտագոնի և Արդարադատության դեպարտամենտի համատեղ հետաքննությունը ամերիկյան արտադրության մասերի վերաբերյալ։ Դրանք հայտնաբերվել են թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք Ադրբեջանը օգտագործում էր Արցախի նկատմամբ ագրեսիայի ժամանակ։

Բանտարկյալների ազատ արձակում ԱՄՆ ղեկավարությունը պետք է ապահովի Ադրբեջանի կողմից հայ քաղաքացիական անձանց և զինվորների ազատ արձակումը, որոնցից շատերը խոշտանգվել, խեղվել և սպանվել են՝ նյութեր տարածելով սոցիալական ցանցերում:

Քրիստոնեական եկեղեցիների պահպանություն ԱՄՆ-ի կարևոր դերը ներկայումս Ադրբեջանի ռազմական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական եկեղեցիների և մշակութային վայրերի փաստաթղթավորման, մոնիտորինգի, պաշտպանության և պահպանման գործում:

Արցախի ճանաչում ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, որպես շտապ վերականգնողական գործողություն, որն անհրաժեշտ է այս հին հայկական երկրի քրիստոնյա հայ բնակչության գոյատևման համար:

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների վերակտիվացում Նորացված ռազմավարական գործընկերությունը, որը կենտրոնացած է կոնկրետ տնտեսական և ռազմական համագործակցության վրա, և որը աջակցում ու պահպանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անվտանգությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031