«Ամերիկայի ձայն». Բայդընի նախընտրական խոստումներից մեկն է, որը վերաբերում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջին չորս տարիների ընթացքում ընդունած շատ որոշումների վերանայմանը:
Բայդընը ստորագրեց երդմնակալության օրվա հռչակագիրը և կառավարության անդամների առաջադրումների մասին որոշումներ: Իր պաշտոնավարման առաջին իսկ օրը մի շարք գործադիր հրամանների ստորագրումը Բայդընի նախընտրական խոստումներից մեկն է, որը վերաբերում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջին չորս տարիների ընթացքում ընդունած շատ որոշումների վերանայմանը:
Չորեքշաբթի օրը Բայդընի անցումային թիմը իր հայտարարության մեջ ասել է, որ այս հրամաններից մի քանիսը ներառում են կորոնավիրուսի ճգնաժամի, ներգաղթի և կլիմայի փոփոխության վերաբերյալ նոր որոշումներ:
ԱՄՆ Կապիտոլիումում նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց գրեթե անմիջապես հետո Բայդընի օգնականները հայտնեցին, որ նախագահը վերացնում է որոշ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրներից ԱՄՆ մուտք գործելու արգելքը, դադարեցնում ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը և վերականգնում ԱՄՆ-ի մասնակցությունը Փարիզի կլիմայի համաձայնագրում ու անդամակցությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: