Լրահոս
Օրվա լրահոսը

Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի պատասխանը Փաշինյանին

Հունվար 21,2021 01:52

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ իրեն մեղադրում են, թե 2 տարում բանակի հարցը ինչո՞ւ չի լուծել, մինչդեռ ինքն էլ հարց է տալիս՝ բա 20 տարում այդ հարցերն ինչո՞ւ չեն լուծել, երբ իրենք իշխանության էին, զինվորը «սապոգի, վարտիքի» պրոբլեմ է ունեցել. «ՊՆ նախկին նախարարներից մեկը, ում համար պաշտպանական ստրատեգիայի ամենաանկյունաքարն այն էր, որ կերած պահածոների մետաղյա բանկաները կախեն խրամատների կողքը, կամ լցնեն խրամատների մեջ, որ հակառակորդը հենց գա, իմանան դրա մասին, հիմա եկել է մեզ մահացու մեղադրանքներ է ներկայացնում»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ՖԲ էջում արձագանքել է վարչապետին. «ՀՀ ազգային ժողով զրահաբաճկոնով և «զարմանալիորեն» առանց սաղավարտի ժամանած գերագույն վախկոտը, որն Արցախյան առաջին պատերազմում չի զորակոչվել՝ թաքնվելով իր եղբայրների հետևում, ապրիլյան պատերազմից հետո ընդամենը նկարվել է խորը թիկունքում, իսկ երրորդ պատերազմում Արցախը «նվիրել» թուրքին, պատգամավորների հարցերին պատասխանելիս «մանևրում» էր՝ իր ձախողումները նորից բարդելով բանակի նախկին ղեկավարների վրա, չգիտես ինչու, անիմաստ անդրադառնալով առաջնագծի լարային արգելափակոցներին։

Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է, երբևիցե առաջնագծում եղե՞լ ես, որտեղ հակառակորդը 50 մետր հեռավորության վրա է կամ ավելի քիչ։

Այսօր աշխարհի ամենահագեցած, արդիական տեսադիտարկման համակարգերով համալրված սահմաններում անխտիր բոլոր ինժեներական սարքավորումների մաս են կազմում լարային արգելափակոցները, իսկ մեր պայմաններում՝ հատկապես լեռնաանտառային և կտրտված անտեսանելիության տեղանքներում, ձեռքի տակ եղած բազմաթիվ միջոցների ձայնային ազդանշանները փակել և հիմա էլ փակում են այն բացերը, որոնք չի կարող տեսնել ցանկացած դիտարկման սարք։

Դու չե՛ս գնա առաջնագիծ, որից ինժեներական առումով կահավորված 185 կիլոմետրը հանձնեցիր թուրքերին․ անկեղծ ասած, ո՛չ համարձակություն ունես, ո՛չ էլ այլևս իրավունք։ Բայց հարցրո՛ւ հրամանատարից ու զինվորից և կհասկանաս տեղում նրանց կողմից ստեղծագործված ազդանշանային լարային արգելափակոցների կարևորությունը։

Դու նաև գերեվարվածների հարցը անբարո կերպով փորձեցիր մանիպուլյացնել, այնինչ պարտավո՛ր էիր լուծել որպես ահաբեկիչ պահվող հայ զինվորականների, քաղաքացիների վերադարձի և անհետ կորածների հարցը։

Սակայն ազգային ժողովում էլի բարբաջեցիր դեղին մամուլի՝ չարախոսություն, բամբասանք տարածողի մակարդակից։

Քո հեռանալը հայ ժողովրդի և մեր պետականության փրկության հրամայակա՛նն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031