ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնը ստանձնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Արցախում ադրբեջանական ագրեսիային աջակցելու համար:
Սենատում ավելի քան 4 ժամ տևած լսումներում կոնգրեսականները հարցեր են ուղղել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենին:
Մասնավորապես, Մենենդեսը մտահոգություն է հայտնել Կիպրոսում և Հունաստանում Թուրքիայի ապակայունացնող գործողությունների, ինչպես նաև այդ երկրի կողմից ռուսական S-400 համակարգերը գնելու և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիային աջակցելու կապակցությամբ: Սենատորը շեշտել է՝ ինքը համոզված է, որ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է կատարել:
Ռոբերտ Մենենդեսը նաև հույս է հայտնել, որ ընտրված նախագահ Ջո Բայդենը կկատարի իր խոստումը՝ ճանաչելու ճշմարտությունը Հայոց ցեղասպանության հարցում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ