Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԶՈՒ-ից հաստատել են, որ Ստեփանակերտում հայտնաբերվել է կասետային զինամթերք

Հունվար 20,2021 21:21

Ստեփանակերտում ականազերծման ժամանակ հայտնաբերվել է M-85 տեսակի կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային իրավունքով: Այս մասին «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԶՈւ գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին:

«Հանդիպում են տարբեր տեսակի ականապատ դաշտեր: Ստեփանակերտում հայտնաբերվել են հատկապես շատ չպայթած M-85 «Կոլոկոլչիկ» կասետային զինատեսակներ»,- ասել է նա:

Ստավիցկին նաև նշել է, որ ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում էլ հայտնաբերում են լքված զինամթերք և չպայթած ականներ: Նրա խոսքով՝ ականների պատճառով բարդությունների են հանդիպել նաև վնասված գազի ճանապարհների ուսումնասիրությունների ժամանակ: Գազատարների ականազերծման աշխատանքներին, ըստ նրա, խանգարում են նաև եղանակային պայմանները:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Կասետային ռումբերի օգտագործման արգելքից հետո այն պետք է ոչնչացվեր այն կառավարությունների միջոցներով,որոնց զինանոցում առկա էին դրանք:Նրանք էլ ավելի էժան տարբերակ են գտել՝նվիրել հակամարտության մեջ գտնվող երկրներին և նրանց միջոցով վերացնել՝մեր այսօրվա ,,քաղաքակիրթ,,աշխարհում այդպիսի օրինակներ շատ կան:Աստված չանի միջուկային զենքի արգելքի հետ էլ այդպես վարվեն….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031