Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր, որը շարունակվում է առ այսօր». Արմեն Աշոտյան

Հունվար 20,2021 21:01

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի դիվանագիտական հաջողությունները Արցախյան բանակցությունների հարցում, հակիրճ.

1.2007 թվականից միջազգային հանրությունը Արցախի ինքնորոշման իրավունքը դիտարկել է որպես հակամարտության լուծման 3 հիմնական սկզբունքներից մեկը:

2.2008 թվականին այդ սկզբունքը պաշտոնապես ընդունել է նաև Ադրբեջանը (Մայնդորֆյան հռչակագիր):

3.2009-2013 թթ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները պաշտոնական եռակողմ հինգ հայտարարություններով վերահաստատել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը որպես կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը:

4.Կարգավորման հիմնարար սկզբունքների և տարրերի մեջ հստակ ամրագրված էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումն ունենալու էր միջազգային երաշխիք, պարտադիր իրավական ուժ և որևէ կերպ սահմանափակված չէր լինելու:

5.Արցախի հարցը մշտապես դիտվել է առանձին հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունների շարքում: Նախկինում Աբխազիան, Հարավային Օսյան, Մերձդնեստրը նախանձում էին Արցախին՝ նրա շուրջ ստեղծված բարենպաստ դիվանագիտական միջավայրի պատճառով:

6.Կազանում նախնական եռակողմ հռչակագիր ստորագրելու դեպքում Արցախը որպես կողմ մասնակցելու էր խաղաղության համապարփակ համաձայնագրի նախապատրաստմանը և ստորագրմանը:

7.2016 թվականի ապրիլին Ադրբեջանին չհաջողվեց փոխել Արցախյան բանակցությունների շուրջ ռազմաքաղաքական միջավայրը:

8.Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հստակ լրացուցիչ սահմանափակումներ էին դնում Ադրբեջանի դիվանագիտական և բանակցային հնարավորությունների վրա, մտցնելով նրան ցուգցվանգի մեջ:

9.Արցախի հարցով Ալիևի խոստովանությամբ միջազգային հանրությունը ճնշում էր գործադրում Ադրբեջանի վրա ՝ Արցախի անկախությունը ճանաչելու հարցում:

10.Փոխզիջումային տարբերակներին համաձայն լինելով հանդերձ՝ Հայաստանը երբեք չի հատել Արցախի ազգային շահերի կարմիր գիծը, իսկ մյուս կողմից՝ մշտապես դիտվել է որպես բանակցությունների կառուցողական կողմ:

Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր, որը շարունակվում է առ այսօր:

Գրածս լոկ միամիտներին և դյուրահավատներին հիշեցնելու համար չէ»:

Մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի դիվանագիտական հաջողությունները Արցախյան բանակցությունների հարցում, հակիրճ. 1....

Posted by Armen Ashotyan on 2021 թ. հունվարի 20, չորեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031