Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կիզակետը համապատասխանեցվել է ՀԱՊԿ-ի իրավազորության տարածքին՝ անվտանգությունն ապահովելու համար». Փաշինյանը՝ Սյունիքից տարածքներ հանձնելու մասին

Հունվար 20,2021 21:12

ԲՀԿ-ական Արտյոմ Ծառուկյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց. «Նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթուղթը ստորագրելուց հետո Սյունիքի հետ կապված դեկտեմբերի 17-ին հրահանգ է իջեցվել, որ նպաստավոր դիրքերը, որ զբաղեցնում են մեր տղաները, հետ քաշվեն: Ինչո՞ւ է կանոնավոր բանակը այդ օրերին սյունեցիներին թողել մենակ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ինչ որոշում կայացրել են՝ կայացրել են՝ ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում, կանխելու համար. «Այդ որոշումը կայացրել է՝ ձեր ասած տղաների, նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար…Աղմուկ է բարձրացվում, թե Սյունիքում տարածքներ են զիջվել: Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել: Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է այդ տարածքը, այդ թվում՝ 2010 թ-ին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին, իմիջիայլոց, կողմ է քվեարկել նաեւ ԲՀԿ-ն: Հավելվածով արձանագրել են, որ, օրինակ, Շուռնուխի վարչական գծից այն կողմ գտնվում է Ադրբեջանի հանրապետությունը: Ես հասկանում եմ, որ սերունդ է մեծացել, որը երբեք չի տեսել այն Սյունիքը, որը եղել է 1990-ից առաջ»:

Ավելի ուշ Փաշինյանը հստակեցրեց. «Կիզակետը համապատասխանեցվել է ՀԱՊԿ-ի իրավազորության տարածքին՝ անվտանգությունն ապահովելու համար»:

Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ մեր ռազմավարական դաշնակիցը պատրա՞ստ է անհրաժեշտ քանակի զենք-զինամթերք տա մեզ՝ վերականգնելու կորուստները ու ունե՞նք հնարավորություն արագ վերադասավորվելու ու անվտանգային խնդիրները չեզոքացնելու ՀՀ-ի շուրջ:

Փաշինյանն ի պատասխան ասաց, որ եթե դռնփակ լիներ հարցադրումը, գուցե շատ հարցերի պատասխաններ կլինեին ավելի բովանդակայից: Նա ասաց, որ մեր անվտանգային համագործակցությունը ՌԴ-ի հետ շարունակում է մնալ ամենաինտենսիվ ու ամենաբարձր մակարդակի վրա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031