Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի մահվան 1-ին տարելիցի կապակցությամբ հունվարի 25-ին ոգեկոչման արարողություն տեղի կունենա Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։
Զաքարյանը մահացել է 2020թ․ հունվարի 25-ին 90 տարեկան հասակում։
1930թ. ծնված Զաքարյան բռնցքամարտիկի կարիերան տևել է 22 տարի: Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքում անցկացրել է 200 սիրողական և 51 պրոֆեսիոնալ մենամարտ: Զաքարյանը Ստամբուլի և Թուրքիայի չեմպիոն դառնալուց հետո 1964-ին դարձել է Մերձավոր Արևելքի չեմպիոն: 1966թ. կարիերան ավարտած Զաքարյանը սկսել է մարզչական գործունեություն ծավալել:
Նշվում է, որ Թուրքիայում գործունեություն ծավալող «Լույս մեդիայի» ֆինանսավորմամբ Կարպիս Զաքարյանի կյանքի ու մարզական կարիերայի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի։
Կարդացեք նաև
Աղբյուր` Ermenihaber.am/haberler.com