Լրահոս
Օրվա լրահոսը

«Գերիների խնդիրը մի զանգի հարց է՝ կոշտ զանգ Պուտինից՝ Ալիեւին»․ Հովհաննես Իգիթյան

Հունվար 20,2021 20:35

«Այստեղ հարցն այն չէ, թե Հայաստանի պաշտոնյաներն ինչպես պետք է անեն»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի խնդրին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։

«Կարծում եմ՝ այստեղ Ռուսաստանն ավելի մեծ դեր պետք է ունենա, որովհետեւ հնարավորություններով, Արցախում գտնվող խաղաղապահ ուժերի առկայությամբ, Բաքվում գտնվող իր դիվանագետների միջոցով կարող է ավելի խիստ լինել, որովհետեւ ՌԴ ստորագրությունը զուտ ստորագրություն չէ, այլ որոշակի պարտավորություն»-համոզմունք հայտնեց նա։

Հովհաննես Իգիթյանի խոսքով․ «Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք նրան՝ ունենալով նաեւ միջազգային աջակցություն այդ հարցում։ Ես գիտեմ, որ ՀՀ իշխանությունն այդ ուղղությամբ աշխատում է։ Իմ կարծիքով՝ դա մի զանգի հարց է․ Պուտինի կողմից կոշտ, կտրուկ զանգ Ալիեւին այն մասին, որ Ադրբեջանը խոսք է տվել գերիների վերադարձը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031