«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում անդրադարձել էր հանձնաժողովի նախագահի պաշտոնի թափուր լինելու հանգամանքին՝ ասելով, որ «Իմ քայլն» այդ պաշտոնում թեկնածու չի առաջադրի․ «Այդպես կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ «Բարգավաճ Հայաստանը» չի ցանկանա կատարել իր պարտականությունները»։
Հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման առնչությամբ հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանն Aravot.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր լինելու պարագայում պարտականությունները կատարում են նախագահի տեղակալները։
«Դեկտեմբերի 29-ից պաշտոնը թափուր է, եւ ես իմ պարտականությունները կատարում եմ։ «Իմ քայլի» հետ որեւէ քննարկում չի եղել, որպես հանձնաժողովի փոխնախագահ՝ ես շարունակում եմ կատարել իմ պարտականությունները»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն Նաիրա Զոհրաբյանին զրկել էր հանձնաժողովի նախագահի լիազորություններից։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ