Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես Մոսկվայում չկարողացավ լուծել այդ հարցը, նաեւ այստեղ՝ ԱԺ դահլիճում պարզապես ունակ եւ կարող չէ իմ հարցին տալ պատասխան». Անի Սամսոնյանի արձագանքից շվարեց փոխվարչապետը

Հունվար 20,2021 18:55

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարցրեց՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9 կետերից 7-ը հետեւողականորեն կատարել եք՝ հանձնելով Ադրբեջանին տարածքները՝ ժամանակացույցով; Գործընթացը կանգ է առել 8-րդ եւ 9-րդ կետերի վրա, որից մեկը Ադրբեջանի պարտավորությունն է՝ ՀՀ-ին պատերազմից հետո վերադարձնել նրա բոլոր ռազմագերիները՝ առանց ձգձգումների ու շահարկումների, 9-րդ կետը կոմունիկացիաների ապաշրջափակումն է՝ Ադրբեջանի օրակարգը: Ինչո՞ւ հայկական կողմը Մոսկվայից ռազմագերիների հարցով վերադարձավ գլխիկոր:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ 8-րդ կետը կատարման ընթացքում է, մասնակի կատարվել է, 9-րդ կետը կատարման դեռեւս սկզբնական փուլում է ու մեծ հարց է պնդել, որ 9-րդ կետի կատարումը չի նպաստի 8-րդ կետի կատարմանը, ժամանակը ցույց կտա:

Սամսոնյանը պատասխանեց, որ իր հարցի հասցեատերը Փաշինյանն է, ոչ թե ինքը՝ Մհեր Գրիգորյանը. «Եթե դուք իմ հարցին պատասխանում եք վարչապետի ցուցումով, ապա դա նշանակում է, որ ինչպես Մոսկվայում չկարողացավ լուծել այդ հարցը, ապա նաեւ այստեղ՝ ԱԺ դահլիճում պարզապես ունակ եւ կարող չէ իմ հարցին տալ պատասխան: Հետևաբար` խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը, ես ձեզ արձագանքելու ոչինչ չունեմ»:

Մհեր Գրիգորյանը շվարեց. «Կարծում եմ, հարցը շատ լուրջ է, տիկին Սամսոնյան, ու երբ որ դուք այդ հարցը տալիս եք, բարի եղեք մնալ հարցի կարեւորության շրջանակներում: Այն, ինչ դուք ասում եք, ուղղակի չի համապատասխանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031