Հակոբ Ավետիքյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին հայտարարությանը ասաց, որ դա մի կողմի բացահայտում է, իսկ թուրքական կողմի մասին պետք է դեռ համոզիչ ապացույցներ լինեն, որպեսզի հաստատվի մեղադրանքը: Ինչ վերաբերվում է՝ իր ձեւակերպմամբ, ընդհանուր դավաճաններին, այս մասին խոսելիս էլ նա հիշեց Երվանդ Օտյանի թերթոնային մի վեպ՝ թուրքական գործակալների ու ապրիլի 24-ին նախորդած բոլոր մեր ղեկավարության ձերբակալությունների մասին, որից հետո հայ ժողովուրդը մնացել էր անգլուխ: Նա զուգահեռներ տեսավ 1915թ եւ մեր օրերի միջեւ:
Հակոբ Ավետիքյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանին այժմ պահում են Մեղրիով անցնող հանգույցի համար. «Դա նոր բան չէ, վաղուց բոլորը խոսում են այդ մասին…Այդ հանգույցը մի օր պայթելու է, հիմա հետպայթեցման շրջան է կամ նոր պայթումից առաջ այնտեղ պետք է տեղի ունենա այն, ինչ նախատեսված էր 100 տարի առաջ…. Դեռեւս 20-ականներին ազերիները՝ Կովկասի թաթարները առաջարկել էին Հայաստանի իշխանություններին 300 մլն ռուբլով միջանցք թողնել իրենց: Այն, ինչ թուրքական կողմը արեց Իրանի հետ՝ ստացան Թուրքիա-Նախիջեւան միջանցք, գնեցին, գնեցին նաեւ հողատարածք, որը փոխանակվեց, մի մասն էլ գումարով եղավ, դրա շարունակությունը պետք է լիներ այս կողմից նույնպես: Սակայն, դա տեղի չունեցավ հանգամանքների եւ իրադարձությունների բերումով՝ Հայաստանի սովետականացում եւ այլն: Սակայն, այժմ կարող է իրականություն դառնալ, որին պատրաստ չենք, մեր դիմադրողականությունը լրիվ զրո է, ես կարծում եմ, որ ներկա պահին մենք պետություն չունենք»:
Բանախոսը հայ գերիների խնդրին անդրադարձավ. «Ես 15 տարվա լիբանանյան պատերազմի ժամանակ եղել եմ այնտեղ, տեսել եմ ամեն ինչ: Այն ժամանակ Լիբանանում առանձին հայկական պետություն չի եղել, եղել են կուսակցություններ, կազմակերպություններ, որոնք պետական գործեր էին անում: Նրանք շատ լավ գիտեին՝ առեւանգվածներն ովքեր են, նրանց հետեւից գնացողներ կային, չէին թողնում մեկ օրից ավել առեւանգված մնալ, որովհետեւ ամեն ինչ կարող էր լինել… Մեր հայկական թաղամասում կար մի կինոդահլիճ, որտեղ հատուկ պոռնոֆիլմեր էին բերում ու ցուցադրում, որպեսզի շրջաններից այլազգիներ, մահմեդականներ գան լցվեն այնտեղ, այսինքն՝ փաստացի մենք 300 պատանդի ռեսուրս ունեինք, եւ եթե մեզանից մեկը պատանդ վերցվեր, մենք ասում էինք՝ ձերոնք փակ դահլիճում ֆիլմ են նայում, ուզած ժամանակ կարող ենք պատանդ վերցնել»:
Հակոբ Ավետիքյանը խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանին հակադարձած Լավովի հայտարարության մասին, որ գերիների ամբողջական ցուցակ չունեն: «Սա ծաղր է մեզ համար, ամենամեծ մեղադրանքն է: Ոչ պետականության պայմաններում մեր լիբանանահայ կուսակցությունները շատ ավելի մեծ գործեր էին կատարում, քան այսօր տեսնում ենք…
Կարդացեք նաև
Առնվազն երկու վարձկան ահաբեկիչ ունեինք…կարելի էր նրանց Սիրիա վերադարձնել, ոչ թե տալ Ադրբեջանին, կարելի էր մասնագետներ բերել Սիրիայի հատուկ ծառայություններից, թող հարցաքննեին, թե ինչքան ոճիրներ են գործել»,-ընդգծեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ