Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԹՍ–ների պարկն ու դրանց կիրառումը. «Ռազմինֆո»

Հունվար 20,2021 17:53

«Ռազմինֆո». 2020 թվականի սեպտեմբերի 27–ին վերսկսված հայ–ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանը կրկին կիրառեց ԱԹՍ–ների իր ամբողջ պարկը։ Սա ադրբեջանական ԱԹՍ–ների երրորդ մասսայական կիրառումն էր։ Ստորև կներկայացնենք մի քանի թվական տվյալներ ԱԹՍ–ների կիրառումից։

Արցախյան հակամարտության ընթացքում ԱԹՍ-ների զանգվածային առաջին կիրառությունը Ադրբեջանի կողմից Ապրիլյան պատերազմին էր (2016թ․)։ Այդ ժամանակ հայկական ՀՕՊ ուժերը, ըստ հայկական կողմի, խոցել են 14 միավոր հարվածային և հետախուզական ԱԹՍ-ներ։ 14 միավոր ԱԹՍ-ների խոցումը ժամանակային առումով ընդգրկում էր ապրիլի 2-6 ընկած հատվածը, իսկ մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը ներառյալ խոցվեց ևս 6 միավոր ադրբեջանական ԱԹՍ։ Ապրիլյանին խոցված ԱԹՍ-ները հիմնականում հարվածային Harop-ներ էին և հետախուզական Thunder-b ու Orbiter 2/3։

Ապրիլյան քառօրյայից մինչև 2020 թվականի հուլիս Ադրբեջանը իր հետախուզական ԱԹՍ–ները տարբեր ինտենսիվությամբ է օգտագործել։ Հայկական զինված ուժերի կողմից հայտնի են մի քանի խոցումներ (1,2,3

2017թ․–ի մարտի 4-ին խոցված «Orbiter» տեսակիադրբեջանական անօդաչու թռչող սարքը

 

ԱԹՍ-ների հաջորդ զանգվածային կիրառությունը 2020 թվականի հուլիսն էր՝ հուլիսյան դիրքային մարտերի ընթացքում։ Այս միկրոպատերազմը ԱԹՍ-ների առումով յուրահատուկ էր, քանզի մեր ՀՕՊ զորքերը խոցեցին իսրայելական Elbit ընկերության արտադրած Hermes-900 ԱԹՍ։ Սա պատմությանը հայտնի առաջին Hermes-900-ի խոցումն էր (Hermes-900-ը պատկանում է մարտավարական խոշոր ԱԹՍ-ների ընտանիքին, մեկ միավորի միջին գինը, ըստ հայտնի վաճառքներից, 30 մլն ԱՄՆ դոլար է)։

Հուլիսյան դիրքային մարտերում, ընդհանուր առմամբ, հայկական կողմը խոցել էր կրկին 14 միավոր ԱԹՍ (10 միավոր հարվածային, 4-ը հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր), որոնց մի մասը հետագայում ցուցադրվեցին Երևանում։ Այս անգամ խոցված ԱԹՍ-ների թվում կար նաև Sky Striker մահապարտ ԱԹՍ։ Այս ԱԹՍ-ները Ադրբեջանում առաջին անգամ ցուցադրվել են 2019թ․ հունվարին Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սպառազինությունում։ Մարտական գործողություններում կիրառման ժամանակ, դատելով որոշ առանձնահատկություններից, կրկին եղել են հենց ՊՍԾ սպառազինությունից։

Hermes 900 ԱԹՍ-ն Բաքվի զորահանդեսին Հուլիսյան մարտերում խոցված ադրբեջանական ԱԹՍ–ների մնացորդներ․ նկարը՝ Razm.info

2020 թվականի սեպտեմբերի 27–ին սկսած պատերազմի ընթացքում, ըստ հայկական կողմի պաշտոնական տեղեկատվության, խոցվել է 264 միավոր ԱԹՍ (նոյեմբերի 8–ի դրությամբ)։ Ադրբեջանական խոցված ԱԹՍ–ներից կարելի է այս անգամ առանձնացնել թուրքական Bayraktar TB2-ները, որոնց գնման կամ ադրբեջանական սպառազինությունում առկայության մասին մինչև պատերազմը փաստական տվյալներ չկային։ Փաստական տվյալներ չկային նաև թուրքական Kargu մահապարտ կվադրոկոպտերների առկայության մասին, որոնք նույնպես Ադրբեջանը կիրառեց այս պատերազմի ընթացքում։

Թուրքական խոցված Bayraktar TB2–ը Արցախում․նկարը՝ՇուշանՍտեփանյանի

Ստորև կթվարկենք, թե Ադրբեջանի բանակի և Պետական սահմանապահ ծառայության հաշվեկշռում ինչ մոդելի ԱԹՍ–ներ կան։ Սրանք, մեծ հավանականությամբ, բոլորն էլ կիրառվել են սեպտեմբերի 27–ին սկսված պատերազմի ընթացքում։

Հետախուզական ԱԹՍ-ներ
• Orbiter 2 (նաև հավաքվում է Ադրբեջանում՝ AZ-2M անվանումով) ”
• Orbiter 3
• Heron
• Hermes-900
• Hernes-450
• Aerostar (նաև հավաքվում է Ադրբեջանում՝ AZ BP անվանումով)
• Thunder-B
• Skylark

Հարվածային և մահապարտ ԱԹՍ–ներ
• Orbiter 1K (հավաքվում է նաև Ադրբեջանում Zərbə անունով)
• Harop (Harpy-2)
• Sky Striker (Սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմում օգտագործվել է նաև այս ԱԹՍ-ի նոր մոդիֆիկացիան)
• Bayraktar TB2
• Kargu

Բացի վերը թվարկածից, Ադրբեջանը, որպես անօդաչու սարք կիրառել է նաև խորհրդային արտադրության և տեխնիկական արդիականացում անցած Ան-2 ինքնաթիռները։

Ռոբերտ ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031