Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է քննարկվել Մոսկվայում ճանապարհների մասին. Մհեր Գրիգորյանը հերքեց «Կոմերսանտի» հրապարակած քարտեզը

Հունվար 20,2021 17:46

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց. «Հունվարի 11-ի քննարկումներից հետո ռուսական «Կոմերսանտը» հրապարակեց քարտեզ՝ հղում անելով իբր թե ադրբեջանական աղբյուրներին, համաձայն որոնց, արդեն քննարկվել է եղած ճանապարհների ապաշրջափակումը, որը պետք է անցներ Երեւան-Նախիջեւան-Մեղրի, Հորադիզ, Բաքու եւ Դերբենդ ճանապարհներով: Ըստ պարբերականի, դրան զուգահեռ երկու ճանապարհ է նախատեսվում, որ պետք է լինեին ճանապարհային եւ երկաթգծային: Եղե՞լ է նման քննարկում, թե՞ ապատեղեկատվություն է: Կա՞ թեկուզ բանավոր պայմանավորվածություն այդ հարցի շուրջ, ի՞նչ է քննարկվել:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացրեց, որ «Կոմերսանտի» հրապարակումը կա՛մ ցանկություն է, կա՛մ մտածելակերպ, որը որեւէ բան չի նշանակում. «Նման քննարկում չի եղել ո՛չ բանավոր, ո՛չ էլ առավել եւս գրավոր: Այո, մտքեր փոխանակվել են այդ հարցի շուրջ ռուսական կողմի հետ, բայց որեւէ կոնկրետ ուղղություն, դեռ ավելին ասեմ՝ ավելի շատ քննարկվում է բոլոր ուղղությունների՝ թե՛ ճանապարհ, թե՛ երկաթգիծ, որտեղ կա պոտենցիալ կպնելու: Ավելի շատ քննարկվում է այդ տեսանկյունից, նախնական տպավորություններ կան: Հարցերը քննարկվել են մեծամասամբ ռուսական կողմի հետ: Այս պահին որեւէ ելակետային օրակարգ նույնիսկ կոնտուրի տեսքով գոյություն չունի: Պարզ է, որ կան ցանկություններ այս կամ այն կողմի մոտ, բայց որեւէ պայմանավորվածություն չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031