Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյանը շեշտեց, որ գերատեսչության ուշադրությունն առավելապես սևեռվելու է խոցելի խմբում գտնվող անձանց ուղղությամբ, ինչպես նաև սոցիալական բոլոր աջակցությունները կլինեն նպատակային և հասցեական

Հունվար 20,2021 16:41

Հունվարի 20-ին Արամ Գրիգորյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Քննարկվել են «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում սոցիալական ապահովության, նպաստների, բյուջետային ոլորտի աշխատողների վարձատրության, առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերը:

Ներկայացնելով սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշել է, որ 2021թ. ոլորտին կտրամադրվի 31,5մլրդ դրամ, կամ 2020թ-ի համեմատ՝ ծախսերը կավելանան 4,4 մլրդ դրամով: Խոսելով իրականացվող ծրագրերի ֆինանսավորման մասին՝ նախարարը անդրադարձել է նաև 2021թ-ի նոր ծրագրերին, մասնավորապես՝ հետպատերազմյան իրողություններով պայմանավորված  ԱՀ և ՀՀ կառավարությունների համատեղ սոցիալական ծրագրերին:

«Նախորդ տարվա ծրագրերում փոփոխություններ ենք կատարել՝պահպանելով ճկունություն՝ անհրաժեշտության դեպքում վերաբաշխումներ իրականացնելու՝ ծրագիրը դարձնելով ավելի հասցեական և պատեհաժամ»,– ասել է նախարարը:

Իր խոսքում Մանե Թանդիլյանը շեշտեց, որ գերատեսչության ուշադրությունն առավելապես սևեռվելու է խոցելի խմբում գտնվող անձանց ուղղությամբ, ինչպես նաև սոցիալական բոլոր աջակցությունները կլինեն նպատակային և հասցեական:

Պատգամավորները նախարարին են առաջադրել հաշմանդամություն չունեցող վիրավորների կարգավիճակին, կուտակային հատկացումներին, գերատեսչության այս տարվա բյուջեի բավարարմանը, բնակիչների գույքի փոխհատուցմանը, ամենամյա դրամական օգնությանը հատկացվող գումարներին, գյուղաբնակ երիտասարդների բնակարանային ապահովությանը և այլ թեմաների վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ նախարարը տվել է սպառիչ պատասխաններ:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի խոսքով՝ բնագավառի 2021թ-ի  ծախսերը կկազմեն 8մլրդ 588 մլն 200 դրամ, ինչը 2020թ-ի  համեմատ ավել է 1 մլրդ 303մլն 200 հազ դրամով: Ֆինանսավորման ավելացումները, ըստ նախարարի, պայմանավորված են բուժաշխատողների աշխատավարձերի  բարձրացմամբ և նախարարության կողմից  իրականացվող  ծրագրերի մասնակի փոխհատուցումները  լրիվ փոխհատուցմամբ փոխարինելով: Պատգամավորները առաջադրել են հարցեր,որոնք վերաբերում էին արտամարմնային բեղմնավորման պետական  ծրագրի վերագործարկմանը և դրան տրամադրվող  ծախսերին, գործընթացի իրականացման պայմաններին,ուղեգրվող հիվանդներին տրվող  ծախսերի կտրուկ աճին,արտերկրում վիրավորների հնարավոր բուժմանը և այլ ոլորտային հարցեր,որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ,կառավարության պատասխանատուներ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031