«Հիասթափեցնեմ ձեզ։ Դուք, լինելով ոչ տելեգրամյան, այլ լուրջ լրատվամիջոց, որը լիցենզիա է ստացել, օգտվում եք տելեգրամյան ալիքներից եւ սուտ լուր հրապարակում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով տելեգրամյան լրատվական ալիքների հրապարակած տեղեկություններին, թե Փաշինյանի ընտանիքը Մոսկվա է գնացել՝ տուն գնելու եւ քաղաքացիություն ստանալու, ասաց «Իմ քայլի» պատգամավոր, Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը։
«Աննա Հակոբյանը դուստրերի հետ էր մեկնել Մոսկվա։ Երբ այդ տելեգրամյան ալիքն աղմուկ բարձրացրեց, թե Աշոտ Փաշինյանը եւս այնտեղ է, զանգեցի նրան եւ հարցրի՝ Աշոտ, որտե՞ղ ես, ասաց՝ տանն եմ»,-տեղեկացրեց Հրաչյա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Աննա Հակոբյանը մասնավոր այցով է մեկնել․ «Քաղաքացիության հարց չկա եւ չի կարող լինել։ Տուն ձեռք բերելու․․․ծիծաղելի է պարզապես։ Տուն ընտրելու համար Շուշան Փաշինյանի հետ պետք է հասներ Մոսկվա՞»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ