Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Հայրապետյան. Քանի դեռ գերիների ցուցակը չի հրապարակվել, դրանում առկա անճշտությունները ճշտելու հնարավորություններ էլ չեն լինի

Հունվար 20,2021 16:14

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Պատգամավոր Մարիա Կարապետյանը նեղսրտել է ՄԻՊ-ի հրապարակումից և ոտուձեռ ընկած փորձում է պաշտպանել հոգեվարքի մեջ գտնվող իրենց իշխանությանը:

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորածների ցուցակներ էիք հրապարակում ու «զոհվածը» տուն էր զանգում:

Նույն տրամաբանությամբ՝ չասեիք ովա զոհված, ով՝ կենդանի, հատկապես, որ ինձ հայտնի դեպքեր կան, երբ մարդիկ մինչև հիմա իրենք իրենց չեն կարողանում զոհվածների ցուցակից հանել:

Կառավարման հարուստ փորձով պատգամավոր Մարիան անգամ չգիտի երևի, որ ընտրական ցուցակներն էլ անճշտություններ ունեն, անձնագրայինի ցուցակներն էլ անճշտություններ ունեն, ձեր կողմից կազմվող բոլոր փաստաթղթերն էլ անճշտություններ ունեն և ի՞նչ:

Քանի դեռ գերիների ցուցակը չի հրապարակվել, դրանում առկա անճշտությունները ճշտելու հնարավորություններ էլ չեն լինի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031