Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե իսկապես լուրջ է, թող հրապարակվեր Թուրքիայի գործակալ լինելու փաստաթուղթ»․ Հրաչյա Հակոբյան

Հունվար 20,2021 14:10

«Այդ պնդումները որեւէ լրջություն չեն պարունակում։ Չկա որեւէ հավաստի աղբյուր»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի գործակալ լինելու մասին տեղեկություններին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Մեկնաբանելով Միրզոյանի ստորագրությամբ հրապարակված փաստաթուղթը՝ նա նշեց․ «Այդ թղթի հավաստիությունը դեռ պետք է պարզվի, բայց դրանում խոսք է գնում ՀՀ-ի ներսում ազգային անվտանգության ինչ-որ թղթի մասին, մինչդեռ երկար խոսվում է Թուրքիայի գործակալ լինելու մասին, դա անլուրջ է։ Եթե իսկապես լուրջ է, թող հրապարակվեր Թուրքիայի գործակալ լինելու փաստաթուղթ։ Այդ թղթում խոսք է գնում ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության մասին»։

Հակոբյանի խոսքով՝ եթե իսկապես կան հիմքեր, իրավական գործընթաց պետք է սկսվի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031