Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սենատորը հույս է հայտնել, որ Բայդենը հետամուտ կլինի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստմանը

Հունվար 20,2021 14:20

Ս.թ. հունվարի 19-ին Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը անցկացրեց Էնթոնի Բլինկենի թեկնածությունն ԱՄՆ Պետական քարտուղարի պաշտոնում հաստատելու հարցով լսումներ, հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Ավելի քան չորս ժամ տևած լսումների ընթացքում սենատորները բարձրաձայնեցին հարցերի լայն շրջանակ` ժողովրդավարությունից ու մարդու իրավունքներից մինչև Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի մասին մտահոգություններ, ի թիվս ամերիկյան քաղաքականության այլ առաջնահերթությունների:

Եկող գումարման հանձնաժողովի նախագահ ու ներկայիս ավագ անդամ, Սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) հույս հայտնեց, որ նորընտիր նախագահ Բայդենը հետամուտ կլինի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ճանաչելու իր խոստմանը:

«Մենք ողջունում ենք Սենատոր Մենենդեզին՝ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը հաստատելու հարցում իր առաջնորդության համար»,– հայտատարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Մենք հորդորում ենք Բայդենի գալիք վարչակազմին հավատարիմ մնալ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իրենց ստանձնած պարտավորություններին և աջակցել Հայաստանին և Արցախին՝ հատկապես Ադրբեջանի կողմից սանձազերծած վեցշաբաթյա պատերազմին հաջորդող շրջանում»,– շարունակեց Արդունին:

Սենատոր Մենենդեզը նաև մտահոգություններ հայտնեց Կիպրոսում, Հունաստանում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ապակայունացնող գործողությունների, վերջինիս կողմից ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգի գնման և «Լեռնային Ղարաբաղում (Արցախ) Ադրբեջանի ագրեսիային» աջակցելու վերաբերյալ: Բացի այդ, Սենատորը հայտարարեց, որ հավատացած է, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ կատարեց:

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայիս նախագահ Ջեյմս Ռիշը (Հանրապետական, Այդահո) համաձայնեց Թուրքիայի վերաբերյալ Սենատոր Մենենդեզի դիտողությունների հետ, իսկ սենատոր Լինդսի Գրեհեմը (Հանրապետական, Հարավային Կարոլինա) հետաքրքրվեց, թե արդյոք Բայդենի վարչակազմը կշարունակի պատժամիջոցները Թուրքիայի դեմ Ռուսաստանից ռազմական համակարգեր գնելու համար:

«Այն, ինչ Թուրքիան արել է որպես ՆԱՏՕ-ի դաշնակից S-400-ները ձեռք բերելու համար, անընդունելի է»,– ասաց Բլինկենը: Բլինկենը նաև համաձայնեց Սենատոր Մենենդեզի հետ, որ վարչակազմը պետք է ունենա հստակ պատկեր Թուրքիայի վերաբերյալ:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031