Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրքական խորհուրդը առաջարկել է 2022-ին Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք և այնտեղ անցկացնել մշակութային միջոցառումներ

Հունվար 20,2021 13:35

Ermenihaber. Թյուրքական խորհուրդը առաջարկել է  2022 թվականին Շուշին հռչակել ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք:

Այդպիսի առաջարկով է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության գլխ․ քարտուղար Դյուսեն Քասեինովի և Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևայի հետ հանդիպմանը։

Նշենք, որ խորհուրդը միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը և ամեն տարի հայտարարում թյուրքական աշխարհի մայրաքաղաքի անունը:

«Առաջարկում ենք Շուշի քաղաքը հայտարարել 2022թ. «մշակութային մայրաքաղաք» և այնտեղ անցկացնել բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Սա կարևորելու է Շուշի քաղաքի մշակութային նշանակությունը ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար: Եթե թույլ տաք, մենք կսկսենք այս աշխատանքը, 2022-ին Շուշիում կանցկացնեինք մոտ 20 միջոցառում: Համոզված ենք, որ այդ ժամանակ Շուշին կվերականգնի իր նախկին տեսքը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031