Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա մեր երկրի բարեխիղճ զավակն էր». Թուրք պաշտոնյան Հրանտ Դինքի մասին

Հունվար 20,2021 12:35

Ermenihaber. Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում անդրադարձել է պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցին։

Ալթունը կրկնել է Թուրքիայի իշխանությունների կողմից պնդվող այն թեզը, թե իբրև Դինքի սպանությունը կազմակերպել է այդ երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությունը» (FETÖ, գյուլենական շարժում)։

Նա մասնավորապես գրել է․ «Հրանտ Դինքը մեր երկրի բարեխիղճ զավակն էր, Անատոլիայի (Արևմ․ Հայաստան-խմբ․) համարձակ սիրահարներից։ Նրա ճակատի քրտինքը հանուն այս հողերի էր թափվում, իսկ գրիչը միշտ եղբայրության համար թրթռում։ 14 տարի է անցել այն օրից, ինչ ստոր ահաբեկչական կազմակերպությունը՝ FETÖ-ն, խլեց Հրանտին մեզանից։ Միշտ հիշելու ենք նրա անկեղծությունն ու սերը Անատոլիայի նկատմամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031