Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Դանիելյան. Պնդումը, թե խմբակցությունից դուրս գալու դեպքում պահպանվում է միայն քվեարկության իրավունքը՝ կատարյալ անհեթեթություն է

Հունվար 20,2021 12:04

Արդարադատության նախկին նախարար, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Խմբակցությունից դուրս գալը զուտ բարոյաքաղաքական կեցվածքի խնդիր է, այն անընդունելի է, երբ խմբակցությունը հավատարիմ է մնում իր նախընտրական ծրագրին, սակայն միանգամայն օրինաչափ է, երբ վերջինս արմատապես վերանայում է կողմնորոշումները կամ լրջագույն հարցերում պարզապես մատնվում անգործության։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե իբր խմբակցությունից դուրս գալու դեպքում պահպանվում է միայն քվեարկության իրավունքը, ապա դա կատարյալ անհեթեթություն է։

Պատգամավորը պահպանում է բոլոր իրավունքները, անգամ կարող է մնալ նույն մշտական հանձնաժողովի կազմում, եթե համամասնությունը չի խախտվում, կամ թափուր տեղ լինելու դեպքում, լինել մեկ այլ մշտական հանձնաժողովի անդամ։ Ավելին, հենց խմբակցությունը կդադարի գոյություն ունենալ, եթե պատգամավորները դուրս գան կազմից…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031