Լրահոս
Օրվա լրահոսը

Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը. բեռնափոխադրումների նվազումը մասամբ փոխհատուցվել է ներհանրապետական փոխադրումների աճով

Հունվար 20,2021 11:39

2020 թվականի արդյունքներով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գրանցեց բեռնափոխադրումների որոշակի և ուղևորափոխադրումների ծավալների զգալի կրճատում:

Այսպիսով, անցած տարվի երկաթուղով փոխադրվել է 3 միլիոն 201 հազար տոննա բեռ, ինչը 0,4 տոկոսով պակաս է, քան 2019-ին, երբ բեռնափոխադրումների ծավալը կազմում էր 3 միլիոն 212,5 հազար տոննա:

Կրճատվել են երկաթուղային արտահանումն ու ներմուծումը. արտահանումը կազմել է 483,5 հազար տոննա (անկումը՝ 14,4%), ներմուծումը ՝ 695,0 հազար տոննա (անկումը՝ 15,0%): Բեռնափոխադրումների նվազումը արտահանման-ներմուծման հաղորդակցություններում մասամբ փոխհատուցվել է ներհանրապետական բեռնափոխադրումների աճով:

2020 թվականին տեղափոխվել է 304,6 հազար ուղևոր, ինչը 28,6 տոկոսով զիջում է 2019 թվականի ցուցանիշին: Ուղևորների թվի նվազման հիմնական պատճառն է անցած տարվա մարտից միջպետական ​​ուղևորափոխադրումների դադարեցումը, որի արդյունքում միջազգային հաղորդակցությունում տեղափոխվել է ընդամենը 3,4 հազար ուղևոր: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին այս ցուցանիշը գերազանցել է 72,8 հազարը: Տեղական հաղորդակցությունում անցյալ տարի տեղափոխվել է 301,1 հազար ուղևոր:

Միևնույն ժամանակ, փոխադրումների գործընթացից ստացած ընկերության եկամուտները տարեկան կտրվածքով կրճատվել են 6,2%-ով:

Հարավկովկասյան երկաթուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031