Լրահոս
Օրվա լրահոսը

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի խորհդի կազմում փոփոխություն է կատարվել

Հունվար 20,2021 11:08

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով Հիմնադրամի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:

Հոգաբարձուների խորհրդի նախկին կազմից այժմ մնացել է միայն պարոն Ադամ Կաբլանյանը, ով նշանակվել էր այդ ամսաթվից հետո։

Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց մինչև սույն թվականի հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։ Եվ մենք կունենանք նոր՝ յոթ հոգուց բաղկացած խորհուրդ։ Հիմնադրամի նոր խորհուրդը ձևավորվելու պես հանրությանը կներկայացվի խորհրդի նոր կազմը:

Օրենք՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ թիվ ՀՕ-245-Ն։

Հիշեցնենք, որ 2017 թվականին ստեղծված Հիմնադրամը միանվագ և երկարաժամկետ ֆինանսական հատուցումներ է տրամադրում յուրաքանչյուր զինծառայողի, որը պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորման արդյունքում ձեռք է բերել 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն, ինչպես նաև զոհված կամ դատական ակտով անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքին։

Հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ։

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031